Թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված հայկական Սու-25 գրոհիչի մնացորդները. Լուսանկարներ
30/09/2020 13:07

Թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված հայկական Սու-25 գրոհիչի մնացորդները. Լուսանկարներ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցված ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչից։

Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված հայկական Սու-25 գրոհիչի մնացորդները. Լուսանկարներ