Կիրառվում են հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի, ԱԹՍ-ներ. Հովհաննիսյան
30/09/2020 12:11

Կիրառվում են հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի, ԱԹՍ-ներ. Հովհաննիսյան

 Գիշերը Արցախի ողջ սահմանի երկայնքով ընթացել են մարտեր: Դրանք եղել են ոչ նույն ինտենսիվությամբ, ինչ երեկ, բայց տեղ-տեղ հրետանային հերտակոծություններ են եղել, ասուլիսի ժամանակ  ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ այս պահին մարտեր են ընթանում:

«Հստակ պետք է ֆիքսենք՝ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի, ԱԹՍ-ներ: Մերոնք հերոսաբար դիմակայում են», - ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ հակառակորդը կորուստներ է կրել:

Նա ասաց նաև, որ հայկական կողմը զոհեր ունի, այդ մասին կհայտնեն լրացուցիչ:

Կիրառվում են հեռահար ճշգրիտ միջոցներ, մեծ քանակությամբ հրետանի, ԱԹՍ-ներ. Հովհաննիսյան