Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը ներկայացրել է ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստը
30/09/2020 15:20

Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը ներկայացրել է ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով: 

Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Վարչապետ Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել:

Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը ներկայացրել է ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստը