Պեսկով. Ռուս զինվորականները ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում
30/09/2020 13:54

Պեսկով. Ռուս զինվորականները ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի զինված ուժերն ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր զինվորականներն շատ ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը շփման գծում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է: Մենք նաև մանրակրկիտ արձանագրում ենք միջազգային առաջնորդների կողմից արված բոլոր հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից», - ասել է Կրեմլի խոսնակը:

Այսպիսով, նա պատասխանել է այն հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը Լեռնային Ղարաբաղի իրավիճակում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:

Պեսկով. Ռուս զինվորականները ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում