.jpg)
30/09/2020 15:19
Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտը, կա 3 զոհ և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում
Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։