Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում  են Թուրքիայի F-16 կործանիչները
30/09/2020 10:26

Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Օդում  են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։
Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների  խոցման տիրույթ։  Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են», - գրել է նա։

Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները