Սիրիացի լրագրողն անձնավորված վկայություն է ներկայացրել, որ Ադրբեջանի կողմից Արցախում վարձկաններ են կռվում
30/09/2020 17:02

Սիրիացի լրագրողն անձնավորված վկայություն է ներկայացրել, որ Ադրբեջանի կողմից Արցախում վարձկաններ են կռվում

Սիրիացի հետազոտող և լրագրող Հուսեյն Ակուշը Twitter-ի իր էջում անձնավորված վկայություն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմին մասնակցող վարձկանների մասին։ Նա գրել է.

«Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։ Նա եղել է Սուարելշամի (պրոթուրկական ծայրահեղական խմբավորում) անդամ, սակայն թողել է խումբն ամիսներ առաջ և մեկ շաբաթ առաջ էլ գնացել է Ադրբեջան։ Մահվան օրն ու տեղը դեռ հայտնի չէ։ Մեկ ուրիշ տղա՝ Տալհա անունով, Կաֆար Հալաբ գյուղից (Հալեպի արևմուտք), նույնպես սպանվել է։

Ես կարողացա պարզել, որ Մուհամեդը սպանվել է Ադրբեջանում իր հարազատներից մեկի հետ խոսելիս, մի մարդու, որին Սիրիայից հեռանալուց առաջ ասել է, որ գնում է Ադրբեջանում կռվելու։

Մուհամադը Ալ Աթարեբից վտարվել է Հայաթ Թահրիր Աշամ խմբավորման կողմից, և նրա ունեցվածքն առգրավվել է ընդդիմադիր խմբավորմանը պատկանելու պատճառով։ Նա հաստատվել էր Հալեպի հյուսիսում, որտեղից էլ մեկնել էր Ադրբեջան կռվելու»։ 

Սիրիացի լրագրողն անձնավորված վկայություն է ներկայացրել, որ Ադրբեջանի կողմից Արցախում վարձկաններ են կռվում