.jpg)
01/10/2020 23:54
ՀՀ օդային տարածքում ոչնչացվել է հակառակորդի 3 ԱԹՍ, 4-րդը որոնվում է. Նիկոլ Փաշինյան
Թշնամական չորս անօդաչու թռչող սարք է հայտնվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդում, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման և չեզոքացման գործընթացը», - գրել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք: