Մակրոնն ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով տուժած «Le Mond»-ի լրագրողների հետևից
01/10/2020 17:14

Մակրոնն ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով տուժած «Le Mond»-ի լրագրողների հետևից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղում Ադրբեջանից հրետակոծության հետևանքով վիրավորված «Le Mond» թերթի լրագրողների հետևից:

Նշենք, որ «Le Monde»-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է, նա վիրահատվում է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Ղարաբաղի Մարտունի քաղաքում Ադրբեջանի հրետակոծության տակ է հայտնվել ֆրանսիացի երկու լրագրող:

Մակրոնն ինքնաթիռ կուղարկի Ղարաբաղում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով տուժած «Le Mond»-ի լրագրողների հետևից