.jpg)
01/10/2020 15:40
Թիրախավորվել է «Agence France-Presse»-ի լրագրողներին տեղափոխող մեքենան. կան ծանր վիրավորներ
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենային, տեղեկացնում են տեղեկատվական շտաբից։
«Կան ծանր վիրավորներ, զոհեր չկան», - նշված է հաղորդագրության մեջ։


