Հայաստանի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան. Հովհաննիսյան
01/10/2020 12:40

Հայաստանի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս էր այրվել հակառակորդի հարվածային ԱԹՍ-ի հարվածից:

Նույն օրը ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն զոհվել էր:

Հայաստանի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան. Հովհաննիսյան