Լելե Թեփեի տարածքում ՊԲ-ն խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում
01/10/2020 11:22

Լելե Թեփեի տարածքում ՊԲ-ն խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, հայտնում են պաշտպանության բանակից։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

Լելե Թեփեի տարածքում ՊԲ-ն խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում