Մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ. ՀՀ վարչապետ
01/10/2020 09:49

Մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ. ՀՀ վարչապետ

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։

Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։

Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության», - գրել է վարչապետը։

Մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ. ՀՀ վարչապետ