Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան, վերծանման արդյունքնում պարզվել է՝ խմբավորումները ղեկավարվում են արաբերեն (Տեսանյութ)
02/10/2020 10:20

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան, վերծանման արդյունքնում պարզվել է՝ խմբավորումները ղեկավարվում են արաբերեն (Տեսանյութ)

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքնում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։

«Եզրակացությունները թողնում եմ ձեզ», - ասաց նա։

Հակառակորդը, Սարգսյանի հաղորդմամբ, նախօրեին կորցրել է 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ 25 ինքնաթիռ, 3 ՄԻ 24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830։

Նա ասաց, որ ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան, վերծանման արդյունքնում պարզվել է՝ խմբավորումները ղեկավարվում են արաբերեն (Տեսանյութ)