Ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները. Արցախի ՊԲ
02/10/2020 08:49

Ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները. Արցախի ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: 

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
Ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները. Արցախի ՊԲ