Կողմնակի անձինք պետք է հեռու մնան Ղարաբաղյան հակամարտությունից. Պոմպեո
02/10/2020 09:14

Կողմնակի անձինք պետք է հեռու մնան Ղարաբաղյան հակամարտությունից. Պոմպեո

ԱՄՆ-ը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրադադար հաստատել և դեմ է իրավիճակին երրորդ կողմի միջամտությանը, FoxNews-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք դեմ ենք, որ այս հակամարտությունը դառնա միջազգային: Մենք կարծում ենք, որ կողմնակի անձինք պետք է հեռու մնան: Մենք հրադադարի ռեժիմի կոչ ենք անում ենք: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ  նահանջեն», - ասել է Պոմպեոն:

«Մենք զրուցել ենք երկու երկրների ղեկավարության հետ և նրանց խնդրել դա անել», - նշել է պետքարտուղարը:

Կողմնակի անձինք պետք է հեռու մնան Ղարաբաղյան հակամարտությունից. Պոմպեո