Խոցված 4 անօդաչուները եղել են հետախուզական, ՀՀ օդային տարածքում այսօր ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու
02/10/2020 01:26

Խոցված 4 անօդաչուները եղել են հետախուզական, ՀՀ օդային տարածքում այսօր ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու

Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է չորս ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 7 անօդաչու», - գրել է նա։ 