02/10/2020 12:15
Ռուս երգչուհի Չիչերինան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ է ընկել
Ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ է ընկել , հայտնում է WarGonzo-ի Telegram ալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չիչերինան ժամանել է Երևան՝ Ադրբեջանի հետ զինված հակամարտությունում Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար:
Հինգշաբթի գիշերը Չիչերինան իր Telegram ալիքում զետեղել է Հայաստանի մայրաքաղաքում արված լուսանկարը ՝ «Բարի գիշեր, Երևան» մակագրությամբ:
Ուրբաթ առավոտյան նա տեղադրել է մեկ այլ լուսանկար, որտեղ արդեն զրահաբաճկոնով և ռազմական սաղավարտով էր: Չիչերինայի զրահաբաճկոնը զարդարված էր Հայաստանի զինված ուժերի նախշերով՝ հանրապետության դրոշով:
«Երգչուհի Յուլիա Չիչերինան սլանում է Ղարաբաղի առաջնագիծ: Սպասում ենք», - գրել էր WarGonzo ռուսական ռազմական ալիքը: