Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել. մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում
03/10/2020 08:27

Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել. մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում

Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Իր հերթին Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։

Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել. մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում