Հակառակորդի միայն անձնակազմի կորուստն այսօր հասնում է շուրջ 400-ի. խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ. Հովհաննիսյան
04/10/2020 21:23

Հակառակորդի միայն անձնակազմի կորուստն այսօր հասնում է շուրջ 400-ի. խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ. Հովհաննիսյան

Մարտերն այսօր չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին, նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր շնորհիվ մեր ՀՕՊ և այլ ստորաբաժանումների գործողությունների, բայց հակառակորդը նույն ուղղություններով հարձակողական գործողություններ է ձեռնարկել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայկական զինված ուժերը հետ են մեղել հակառակորդին՝ զգալի կորուստներ պատճառելով:

Հովհաննիսյանի տվյալներով՝ հակառակորդի այսօրվա միայն անձնակազմի կորուստը հասնում է շուրջ 400-ի, 700 մարդ էլ վիրավորվել է.

«Խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ»:

ՊՆ ներկայացուցիչն, անդրադառնալով հատկապես երեկ և այսօր աչքի ընկած հակառակորդի ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարության կողմից տարածվող ապատեղեկատվությանն, ասաց.

«Հիմանավոր կասկածներ ունենք ենթադրելու, որ Ալիևը սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի և ապատեղեկատվության տիրույթում է: Փաստացի նա չի տիրապետում իրավիճաին, կամ նրան սխալ են զեկուցում, կեղծ ինֆոորմացիա են զեկուցում»: 

«Կեղծ ինֆորմացիան փորձում է օգտագործել, ոգևորվում է դրանից ու սեփական բանակի պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել», - ավելացրեց Հովհաննիսյանը:

Հակառակորդի միայն անձնակազմի կորուստն այսօր հասնում է շուրջ 400-ի. խոցվել է 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ. Հովհաննիսյան