Արցախի նախագահը վերադարձել է առաջնագծից. ամենուրեք առկա է ոգևորություն, խնդիրը փայլուն կատարվում է (Լուսանկարներ)
04/10/2020 09:33

Արցախի նախագահը վերադարձել է առաջնագծից. ամենուրեք առկա է ոգևորություն, խնդիրը փայլուն կատարվում է (Լուսանկարներ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերադարձել է առաջնագծից:

«Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում  է:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար», - գրել է նախագահը Facebook-ի իր էջում։







Արցախի նախագահը վերադարձել է առաջնագծից. ամենուրեք առկա է ոգևորություն, խնդիրը փայլուն կատարվում է (Լուսանկարներ)