Հակառակորդը, փորձելով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում՝ մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող. ՊՆ
05/10/2020 20:31

Հակառակորդը, փորձելով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում՝ մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող. ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն, տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի», - մանրամասնել է ՊՆ խոսնակը: