.jpg)
05/10/2020 13:21
Շփման գծի ողջ երկայնքով բանակը շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում:
«Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ: Փա ՛ռք հայոց բանակին», - գրել է նախագահը Facebook-ի իր էջում: