Կանադան Ղարաբաղում առկա հակամարտության պատճառով դադարեցրել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունը
05/10/2020 22:48

Կանադան Ղարաբաղում առկա հակամարտության պատճառով դադարեցրել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունը

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին հաղորդագրությունների ֆոնին դադարեցրել է արտահանման թույլտվությունը Թուրքիայի համար, հաղորդում է РИА Новости-ն:

Ըստ Շամպանի՝ վերջին մի քանի օրերին լուրեր են տարածվել Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում կանադական տեխնոլոգիաների օգտագործման մասին:

Տեղեկանալով այդ մասին՝ Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կարգադրել է ստուգել այս մեղադրանքները:

«Կանադայի արտահանման վերահսկողության խիստ ռեժիմին և ընթացիկ հետաքննությանը համապատասխան, ես կասեցրել եմ համապատասխան արտահանման թույլտվությունները Թուրքիա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Կանադայի արտգործնախարարը նախորդ շաբաթ խոստացել է կասեցնել Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների տրամադրումը, եթե պարզվի, որ դրանց օգտագործումը հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:

Կանադան Ղարաբաղում առկա հակամարտության պատճառով դադարեցրել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունը