Որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու. Վահրամ Պողոսյան
05/10/2020 17:17

Որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու. Վահրամ Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ում գրել է.
 
«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով

Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.

ա) խուսափի ավելորդ զոհերից,

բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»։
Որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու. Վահրամ Պողոսյան