ՊԲ-ն շարունակում է փայլուն և արհեստավարժ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. Արայիկ Հարությունյան
06/10/2020 09:33

ՊԲ-ն շարունակում է փայլուն և արհեստավարժ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. Արայիկ Հարությունյան

Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:

Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:

Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք», -գրել է նա:

ՊԲ-ն շարունակում է փայլուն և արհեստավարժ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. Արայիկ Հարությունյան