ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից հետո Ադրբեջանը մարտադաշտ է նետում ռեզերվային ուժեր. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ
06/10/2020 16:46

ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից հետո Ադրբեջանը մարտադաշտ է նետում ռեզերվային ուժեր. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ, նշված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
 
«Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարար Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։
 
Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար:
 
Հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - նշված է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից հետո Ադրբեջանը մարտադաշտ է նետում ռեզերվային ուժեր. հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը. ՀՀ ԱԳՆ