ՌԴ ԱՀԾ տնօրենը հայտարարել է, որ Ղարաբաղում նոր պատերազմն անթույլատրելի է Ռուսաստանի համար
06/10/2020 15:54

ՌԴ ԱՀԾ տնօրենը հայտարարել է, որ Ղարաբաղում նոր պատերազմն անթույլատրելի է Ռուսաստանի համար

Ռուսաստանի համար անընդունելի է նոր պատերազմը Ղարաբաղում, Մոսկվան անտարբեր չէ, որ այնտեղ զոհվում են բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչներ, երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

«Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճով: Ռուսաստանի համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է: Մենք նաև անտարբեր չենք, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվում են հայ և ադրբեջանցի բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչները», - ասել է նա:

ՌԴ ԱՀԾ տնօրենը հայտարարել է, որ Ղարաբաղում նոր պատերազմն անթույլատրելի է Ռուսաստանի համար