Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է. Շուշան Ստեփանյան
06/10/2020 23:16

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է. Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը.

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն», - նշել է Ստեփանյանը: