Երեկ և այսօր բեկումնային մարտեր են ընթանում, դրա համար էլ ամեն ինչ մոտ օրերին կամ ժամերին կարող է իր տրամաբանական ավարտին հասցվել. Հովհաննիսյան
07/10/2020 22:34

Երեկ և այսօր բեկումնային մարտեր են ընթանում, դրա համար էլ ամեն ինչ մոտ օրերին կամ ժամերին կարող է իր տրամաբանական ավարտին հասցվել. Հովհաննիսյան

Մեր զինված ուժերը հաղթանակներ տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիայի վրա: Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ կամավոր զինվորագրվել են և մարտի նետվել՝ կերտելով մեր հաղթանակները, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք ինքնուրույն ենք վարում մեր մարտական գործողությունները», - նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ դժվարացավ հայկական կողմի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերաբերյալ կոնկրետ թվեր նշել՝ հավելելով, որ ընդհանուր կոնֆիգուրացիան պատերազմի սկզբից շատ չի փոխվել:

«Իրավիճակը շատ արագ է փոփոխվում, ամեն ինչ կարող է կատարվել: Երեկ և այսօր բեկումնային մարտեր են ընթանում, դրանք շատ համառ են՝ մեծաքանակն ուժերի կիրառմամբ: Դրա համար էլ ամեն ինչ մոտ օրերին կամ ժամերին կարող է իր տրամաբանական ավարտին հասցվել», - նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Երեկ և այսօր բեկումնային մարտեր են ընթանում, դրա համար էլ ամեն ինչ մոտ օրերին կամ ժամերին կարող է իր տրամաբանական ավարտին հասցվել. Հովհաննիսյան