Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում
07/10/2020 22:53

Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
 
«Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
 
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը», - ասել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում