.jpg)
08/10/2020 17:49
Հակառակորդը ևս մեկ հարված է հասցրել Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն
Հակառակորդը նորից հարվածել է Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, Aysor.am-ին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Սա ցեղասպան քաղաքականություն է։ Թիրախավորում են քաղաքացիական շենքերը, թիրախավորում են խաղաղ բնակիչներին, հիմա էլ եկեղեցիներին են թիրախավորում։ Սա նաև մշակութային ցեղասպանություն է», - ասաց Դավիթ Բաբայանը։
Նա նշեց՝ հակառակորդը պետք է հստակ իմանա, որ եկեղեցուն հարվածելով՝ երբեք չի կարող հայի հավատը պակասեցնել։
«Մեր եկեղեցուն հարվածելով՝ մեր հավատը չեն պակասեցնելու։ Թող իմանան, որ հարվածելով Աստծո տանը՝ գործ են ունենալու Աստծո հետ», - ասաց Դավիթ Բաբայանը։