Մարտերը շարունակվում են, հակառակորդը կորուստներ է կրել. Արծրուն Հովհաննիսյան
09/10/2020 21:20

Մարտերը շարունակվում են, հակառակորդը կորուստներ է կրել. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ առավոտյան մարտերն ավելի թեժանում են:

Հովհաննիսյանի խոսքով՝ կեսօրին շարունակվել է Ստեփանակերտի հրետակոծությունը:

«Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր ու համառ մարտեր են եղել հարավային ուղղությամբ», - նշեց նա՝ ավելացնելով, որ հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին և հետ շպրտել ելման դիրքեր:

Նա ընդգծեց, որ այսօր հակառակորդը կրել է որոշակի կորուստներ: Անդրադառնալով Ջեբրայիլի, Հադրութի և հարակից գյուղերի գրավման մասին հակառակորդի ապատեղեկատվությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ այդ ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չկային:

Մարտերը շարունակվում են, հակառակորդը կորուստներ է կրել. Արծրուն Հովհաննիսյան