Գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է  կայուն-լարված. ՊԲ-ն պատրաստ է ցանկացած զարգացման
09/10/2020 09:33

Գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված. ՊԲ-ն պատրաստ է ցանկացած զարգացման

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:

ՊԲ-ից հայտնում են, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:

Գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված. ՊԲ-ն պատրաստ է ցանկացած զարգացման