Շուշիում վիրավորված ռուս 2 լրագրողը հատուկ չվերթով տեղափոխվել են Մոսկվա, մեկի վիճակը կայուն ծանր է, նա կմնա Երևանում
09/10/2020 20:15

Շուշիում վիրավորված ռուս 2 լրագրողը հատուկ չվերթով տեղափոխվել են Մոսկվա, մեկի վիճակը կայուն ծանր է, նա կմնա Երևանում

Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։

Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նրանցից 2-ը վիրահատվել էր Ստեփանակերտում։ Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին: Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա:

Շուշիում վիրավորված ռուս 2 լրագրողը հատուկ չվերթով տեղափոխվել են Մոսկվա, մեկի վիճակը կայուն ծանր է, նա կմնա Երևանում