.jpg)
Երեկվանից մինչև այսօր կեսօր հակառակորդն ունեցել է մոտ 200 զոհ, կորցրել է 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա. Արծրուն Հովհաննիսյան
Երեկվանից մինչև այսօր կեսօր հակառակորդն ունեցել է մոտ 200 զոհ, կորցրել է 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ միջոցներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում իրականացվել են սադրանքներ, որոնց հայկական կողմը պատասխանել է: