10/10/2020 12:21
Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը. կա մեկ զոհ. ուղղում Արծրուն Հովհաննիսյանից
Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ կա մեկ զոհ։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։
«Կան զոհեր և վիրավորներ», - գրել էր Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ առավոտյան հայտնել էր, որ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսբնակ Շուշան Ստեփանյանը։
Նա հայտնել էր, որ տուժածներ չկան։