.jpg)
Հակառակորդը դիերը վերցնելու գործընթացը ևս օգտագործում է սադրանքներ անելու նպատակով. Արծրուն Հովհաննիսյան
Հրադադարից հետո պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի հակառակորդը մոտենա և վերցնի դիեր, սակայն այս գործընթացը դադարեցվել է, քանի որ նման դեպքերը ևս օգտագործվում են սադրանքներ անելու նպատակով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը.
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու այս գործընթացը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ», - ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը։