ԵԱՀԿ միջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում զոհվածների մարմինների փոխանակման համար անվտանգության երաշխիքներ տրամադրել
10/10/2020 21:41

ԵԱՀԿ միջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում զոհվածների մարմինների փոխանակման համար անվտանգության երաշխիքներ տրամադրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ ակտիվորեն քննարկում են ԼՂ հակամարտության գուոտւմ զոհվածների աճյունների շուտափույթ վերադարձման և ղարաբաղյան հակամարտության գոտում պահվող անձանց փոխանակման պայմանները:

«Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ տրամադրել անվտանգության անհրաժեշտ բոլոր երաշխիքները», - ասվում է միջնորդների հայտարարության մեջ:

Համանախագահները ողջունում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը մարդասիրական նկատառումներով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին և կողմերին կոչ անում ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

«Համանախագահները շարունակում են ակտիվորեն համագործակցել կողմերի հետ՝ աջակցելու նրանց ջանքերին՝ հրադադարի որոշակի կարգավորումների շուրջ համաձայնության գալու և ինտենսիվ առարկայական բանակցություններն ավարտելու վերաբերյալ` համաձայնեցված սկզբունքների և ձևաչափի վրա հիմնված կարգավորման հասնելու համար», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

ԵԱՀԿ միջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում զոհվածների մարմինների փոխանակման համար անվտանգության երաշխիքներ տրամադրել