Հադրութի ուղղությամբ հակառակրոդը հետ է շպրտվել, քաղաքը գտնվում է մեր վերահսկողության տակ. ՊՆ ներկայացուցիչ
12/10/2020 22:07

Հադրութի ուղղությամբ հակառակրոդը հետ է շպրտվել, քաղաքը գտնվում է մեր վերահսկողության տակ. ՊՆ ներկայացուցիչ

Վաղ առավոտյան սկսվել են հարձակողական գործողություններ Մարտակերտի ուղղությամբ. կիրառվել է ծանր տեխնիկա, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեզ հաջողվել է հակառակորդի մեկ ՍՈՒ 25 գրոհիչ կործանել: Օրվա ընթացքում մարտական գործողությունները կիրառվել են հարավային ուղղությամբ: Հադրութի ուղղությամբ հակառակրոդը հետ է շպրտվել, քաղաքը գտնվում է մեր վերահսկողության տակ», - ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ հակառակորդը գիշերային ժամերին փորձում է վերադասավորումներ կատարել առավոտյան հարձակողական գործողությունների անցնելու համար: