Քարվաճառի ուղղությամբ ևս մարտեր են ընթանում, այսօր ադրբեջանական ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել. ՊՆ ներկայացուցիչ
12/10/2020 22:25

Քարվաճառի ուղղությամբ ևս մարտեր են ընթանում, այսօր ադրբեջանական ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել. ՊՆ ներկայացուցիչ

Հրադադարի պայմանավորվածությունից հետո հակառակորդը շարունակում է գրեթե նույն զինատեսակներն օգտագործել, ինչ՝ նախկինում: Միգուցե մի փոքր քիչ ինտենսիվությամբ հրետանի է կիրառվում, մինչդեռ ԱԹՍ-ների կիրառությունը նախկինից չի տարբերվում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Անցած ժամերի ընթացքում 3 ԱԹՍ ենք խոցել, 1 ինքնաթիռ և 3 զրահատեխնիկա», - ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ վիճակ է Քարվաճառի ուղղությամբ, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ այնտեղ ևս մարտական գործողություններ են ընթանում, ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել:

Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում չպայթած արկերին՝ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համապատասխան մարմինները հավաքում են դրանք, ազգաբնակչության անվտանգության նպատակով տեղադրվում են զգուշացնող ցուցանակներ:

Քարվաճառի ուղղությամբ ևս մարտեր են ընթանում, այսօր ադրբեջանական ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել. ՊՆ ներկայացուցիչ