Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Երևանի առաջնահերթություններից է. Հայաստանի ԱԳՆ
12/10/2020 16:24

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Երևանի առաջնահերթություններից է. Հայաստանի ԱԳՆ

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Երևանի առաջնահերթություններից մեկն է, Մոսկվայում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ 

«Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հատկապես կարևոր է, և այդ ուղղությամբ ռազմավարական գործընկերության զարգացումը մեր երկկողմ օրակարգի առաջնահերթություններից է», - ասել է նա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշել է՝ «Երևանը շարունակում է նպաստել ինչպես կանոնադրական մարմինների, այնպես էլ ՀԱՊԿ քարտուղարության արդյունավետության բարձրացմանը»:

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Երևանի առաջնահերթություններից է. Հայաստանի ԱԳՆ