ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը
13/10/2020 15:59

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։

«ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին ստանձնած պարտավորվածությունը և դադարել թիրախավորել քաղաքացիական տարածքները, ինչպիսին են Գյանջան և Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հավատարիմ ենք խաղաղ լուծմանը», - Twitter-ում գրել է Պոմպեոն։

ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը