Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում մարտական հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը. Արծրուն Հովհաննիսյան
14/10/2020 22:19

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում մարտական հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկոյան ժամերին մի փոքր ինտենսիվությունը նվազել է», - ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ օրվա ընթացքում թիրախավորվել է ՀՀ տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգ, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը և նմանատիպ ռազմական նշանակության օբյեկտների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում։

«Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորեն են նաև հոսպիտալներից մեկը, ինչը հատկապես մեծ ուշադրության պետք է արժանանա ամբողջ աշխարհում։ Օրվա ընթացքում հակառակորդի կողմից կիրառվել է նաև օդուժ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում մարտական հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը. Արծրուն Հովհաննիսյան