Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
15/10/2020 14:43

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է, այսօր ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ 

Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ քննարկվել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ 

Ըստ Զասի՝ քննարկվել է ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում։ 

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ակտիվ քննարկում է խաղաղապահության հարցը», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար