Ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա
15/10/2020 13:35

Ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: 

Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտնվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ:

Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է», - գրել է խոսնակը։

Ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա