Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվել են թուրքական ու իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ. ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ
15/10/2020 15:56

Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվել են թուրքական ու իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ. ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ

Ադրբեջանի զինանոցում, այո՛, կան և կիրառվել են թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը:

«Դրանք հիմնականում թուրքական «Բայրաքտարներն» են, որոնք կարող են երկար ժամանակ մնալ օդում և ուղղորդել կրակային միջոցներին: Միաժամանակ, սուտ է այն տեղեկությունը, որ ՀՀ տարածքին հարվածներ չեն հասցվել: Առաջին իսկ օրվանից հակառաորդը հրթիռային հարվածներ է հասցրել Վարդենիս քաղաքին և մերձակա բնակավայրերին, այնուհետ՝ Սյունիքի մարզի ուղղությամբ, որի հետևանքով ունենք վիրավորներ և զոհեր», - ասաց բանախոսը:

Ադրբեջանի զինանոցում կան և կիրառվել են թուրքական ու իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ. ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալ