«Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանն ու մեր նահատակների հեղած արյանը». ՀՀ վարչապետը մասնակցել է շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին
16/10/2020 21:17

Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, և այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկություններն այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի», - գրել է Նիկոլ Փաշինյանը: 