Ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են, հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ. Արցախի նախագահ
17/10/2020 19:14

Ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են, հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ. Արցախի նախագահ

Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են, Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ», - նշել է նա։ 