Գերմանիան կոչ է անում Բաքվին և Երևանին ապահովել  մարդասիրական կազմակերպությունների մուտքը Ղարաբաղ
17/10/2020 23:20

Գերմանիան կոչ է անում Բաքվին և Երևանին ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Ղարաբաղ

Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հետևել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը և ապահովել մարդասիրական կազմակերպությունների համար հասանելիություն դեպի տուժածներ, հայտնել է ԳԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
 
«Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նման մարդասիրական կազմակերպություններին հնարավորություն կտան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հակամարտությունից տուժած մարդկանց», - հավելել է նա, հաղորդում է РИА Новости-ն:
Գերմանիան կոչ է անում Բաքվին և Երևանին ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Ղարաբաղ